Սերժ Թանկայնն ու Քիմ Քարդաշյանն անտեսվեցին Սերժ Սարգսյանի կողմից, քանի որ «քեշով» գումար չէին տվել. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է՝ շաբաթ օրը Սերժ Սարգսյանը մի շարք գործարարների պարգեւատրել է տարբեր մեդալներով` «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների կազմակերպման եւ անցկացման աշխատանքներին ցուցաբերած գործուն աջակցության համար» ձեւակերպմամբ: Այլ կերպ ասած՝ բոլոր այն հայ գործարարները, որոնք Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների կազմակերպման համար գումար են նվիրաբերել «քեշով», այսօր մեդալ ունեն:

Ու անհասկանալի է մնում, թե ինչու մեդալի չեն արժանացել Քիմ Քարդաշյանը եւ նրա ամուսինը` աշխարհահռչակ ռեպեր Քանյե Ուեսթը: Վերջիններս, իհարկե, «քեշ» գումար չէին տվել, բայց նրանց շնորհիվ մոտ մեկ շաբաթ ողջ աշխարհի առաջատար լրատվամիջոցների ուշադրությունը կենտրոնացած էր Հայաստանի վրա: Նման քարոզչություն կազմակերպելու համար Հայաստանը տարբեր հաշվարկներով մոտ 300 մլն դոլար պետք է ծախսեր: Սերժ Թանկյանի եւ «System of A Down» խմբի մասին էլ չենք խոսում, նրանք եւս «քեշով» չեն աջակցել, հետեւաբար չունեն նաեւ մեդալ»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս