Ովքեր են Սևանա լճում ջրահեղձ եղած երիտասարդները. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Սեպտեմբերի 25-ին Սևանա լճում ջրահեղձ եղած Դավիթ Վիրաբյանը Հայրավանք գյուղի բնակիչ էր։ Գյուղապետ Դավիթ Բադոյանից տեղեկացանք, որ 32-ամյա երիտասարդը 2 անչափահաս երեխա ուներ. «Նորաստեղծ ընտանիք էր, երեխաները 4 և 2 տարեկան են։ Հանգիստ, շփվող, ծիծաղադեմ տղա էր, ուղղակի ալեկոծություն է եղել։ Գնացել էին ձուկ բռնելու, փոթորիկ էր սկսվել ու նավակը շուռ տվել»,– ասաց գյուղապետը։

Մեր տեղեկություններով՝ երիտասարդները չորս ընկերներով են գնացել ձուկ բռնելու, բայց նավակը կասկածելի է թվացել, և երեքով են նստել, տղաներից մեկն ափում ընկերներին է սպասել։ Նավակը շուռ է եկել, երկուսը խեղդվել են, մեկին հաջողվել է հասնել ափ։ Ջրահեղձ եղած մյուս երիտասարդն էլ Արման Թևանյանն է՝ Երևանի բնակիչ։ Նա ավարտել էր Երևանի պետական համալսարանը, սննդի օբյեկտներից մեկում էր աշխատում»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս