Սահմանամերձ Ճամբարակում կրակոցներն արձակվել են տների ուղղությամբ. բնակիչները հրաշքով են փրկվել (ֆոտո). «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նախօրեին Ադրբեջանին սահմանակից Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում հակառակորդի կողմից կրակոցներ են հնչել: Արդյունքում գյուղի չորս տների պատուհանները կոտրվել են: Ճամբարակի քաղաքապետ Յուրիկ Ավալյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց, որ տները հիմնականում տուժել են պայթուցիկների բեկորներից: «Ես անձամբ գնացել եւ բնակարանները նայել եմ: Բեկորային վնասվածքներ են ստացել, պատուհաններն են կոտրվել: Փառք Աստծո, որ տվյալ սենյակում մարդ չի եղել, այլապես այն մարդ կսպաներ, որովհետեւ բավականին շատ են եղել բեկորները: Պատկերացրեք, որ մարդիկ իրենց տան բակում ունեցել են փռված լվացք, որ կրակոցներից ցանց էին դարձել»,- պատմեց քաղաքապետը՝ հիշելով, որ նման կրակոցներ Ճամբարակում նաեւ մի քանի ամիս առաջ են հնչել:

«Ժողովուրդ»-ի այն հարցին, թե արդյոք վնասները կփոխհատուցվեն, Ավալյանը պատասխանեց. «Եթե անհրաժեշտություն լինի, ես ինքս՝ որպես համայնքի ղեկավար, կարող եմ ֆինանսապես օգնել»»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

12047583_903710519710164_1203916126_n

 

12081497_903710863043463_91045080_n

12083999_903710893043460_762276282_n

12086768_903710689710147_586485137_n




Լրահոս