«Իրատես de facto» թերթը գրում է. «Արդարադատության նորանշանակ նախարարը, որքան էլ անձամբ կառավարության ղեկավարի հովանավորությունն է վայելում, միևնույն է, չի «ձուլվում» գործադիր մարմնի մյուս անդամների հետ, ասել է՝ յուրայինների մեջ օտար է: Մեր աղբյուրի փոխանցմամբ, բավականին բարդ կացության մեջ է հայտնվել Արփինե Հովհաննիսյանը. մի կողմից` սեփական նախարարությունում չի կարող «իրենն ասել» կառույցի «ենթակայությամբ» գործող ԴԱՀԿ-ին, մասամբ էլ՝ ՔԿՀ վարչությանը, մյուս կողմից էլ, գործընկեր-նախարարները «գրկաբաց» չընդունեցին նրան: Ավելին, որոշ ՀՀԿ-ականներ կարծիք են հայտնում, որ օրիորդը «կարճաժամկետ» նախարար է լինելու»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։