Օբաման Պորոշենկոյին խոստացել է աջակցել Ուկրաինային

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ՄԱԿ-ի Գլխավոր ասամբելայի 70-րդ նստաշրջանի ժամանակ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին խոստացել է հետագայում ևս աջակցել Ուկրաինային, փոխանցում է Rbc.ua-ն:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Ուկրաինայի նախագահի մամուլի քարտուղար Սվյատոսլավ Ցեգոլկոն:

«ՄԱԿ-ի միջոցառումների շրջանակում Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հանդիպել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ: Նախագահ Օբաման հաստատել է իր աջակցությունն Ուկրաինային և Պյոտր Պորոշենկոյի ջանքերին՝ պաշտպանել Ուկրաինայի տարածքային ամբողջականությունն ու ինքնավարությունը»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ ԱՄՆ նախագահը կաջակցի Ուկրաինային, որը բարեփոխումներ է իրականացնում և շարունակում է կոնֆլիկտի լուծման դիվանագիտական ուղիներ փնտրել:




Լրահոս