
Վրաստանը միացել է ՆԱՏՕ-ի արագ արձագանքման ուժերին, փոխանցում է Интерфакс-ը:
Այս մասին հայտնել են երկրի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի մամուլի ծառայությունում՝ հղում անելով Նյու Յորքում ՄԱԿ-ի խաղաղապահության հարցով ամենամյա գագաթաժողովի ժամանակ վերջինիս ելույթին:
Դաշինքի հետ համագործակցությունից բացի՝ Վրաստանը Եվրամիության ղեկավարությամբ ճգնաժամների կարգավորման գործողությունների մասնակից է համարվում, նշել է Ղարիբաշվիլին:
Նշենք, որ ՆԱՏՕ-ի արագ արձագանքման ուժերը (NATO Response Force, NRF) ստեղծվել է 2003թ.-ին: Վրաստանը դարձել է ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող արագ արձագանքման ուժերի 4-րդ մասնակիցը: