
«Ֆլումինենսե»-ն հայտնել է բրազիլացի ֆուտբոլիստ Ռոնալդինյոյի հետ պայմանագիրը խզելու մասին: Ռիո դե Ժանեյրոյի ակումբի պաշտոնական կայքը հայտնում է, որ պայմանագիրը խզվել է երկկողմ համաձայնությամբ:
Հիշեցնենք, որ 35-ամյա ֆուտբոլիստը «Ֆլումինենսե»-ի հետ պայմանագիր էր ստորագրել ընթացիկ տարվա հուլիսին և այն նախատեսված էր մեկ տարի ժամկետով:
Բրազիլիայի ընթացիկ առաջնությունում Ռոնալդինյոն մասնակցել է 7 հանդիպման: