Այսօր Նյու Յորքում ԵԱՀԿ նախագահը հանդիպել է Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ջեյմս Ուորլիքի ու Պյեր Անդրիուի հետ:
Ինչպես տեղեկացվում է ԵԱՀԿ պաշտոնական կայքէջում, հանդիպմանը նաև ներկա է եղել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը:
Համանախագահները ԵԱՀԿ նախագահին տեղեկացրել են հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում ստեղծված լարված իրավիճակի ու բանակցային գործընթացի մասին, որը տարվում է Ադրբեջանի ու Հայաստանի պաշտոնատար անձանց հետ:
Ցավակցելով զոհվածների ընտանիքներին` Ի. Դաչիչը վճռական կերպով քննադատել է լարվածության սրացումը` կոչ անելով կողմերին առավելագույնս զսպվածություն դրսևորել ու հակամարտության դեէսկալացիայի ուղղությամբ քայլեր ձեռնարկել: