
Այսօր ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նիստում պետք է քննարկվեր ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի ներկայացրած «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը:
Նախագիծը ներկայացրած Նիկոլ Փաշինյանն այսօր հարգելի պատճառներով բացակայում էր նիստին և հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապաետյանն առաջարկեց մեկ տարով հետաձգել նախագծի քննարկումը:
Կորյուն Նահապետյանը նշեց, որ տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված խախտումներին առնչվող նախագծեր ունեն ներկայացրած Հրանտ Բագրատյանը և ՕԵԿ-ական պատգամավորները: Նահապետյանն առաջարկեց նոյեմբերին քննարկում կազմակերպել այս հարցի վերաբերյալ: