Ի՞նչն է եղել «Նուբարաշեն» ՔԿՀ-ում դատապարտյալի մահվան պատճառը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթն այսօր հայտնել էր, որ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում դատապարտյալ Կարեն Ֆիթլջյանը սեպտեմբերի 26-ի առավոտյան մահացել է բուժօգնությունն ուշացնելու պատճառով: «Ժողովուրդ»-ը պարզել է, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի դատապարտյալ, Աբովյան քաղաքի բնակիչ Կարեն Ֆիթլջյանը քրեակատարողական հիմնարկում մի քանի օր շարունակ վատ է զգացել եւ այդ մասին տեղյակ է պահել ՔԿՀ պատասխանատուներին, սակայն, ամենայն հավանականությամբ, ՔԿՀ պատասխանատուները ընթացք չեն տվել դատապարտյալի բողոքին:

Արդյունքում սեպտեմբերի 25-ի լույս 26-ի գիշերը՝ ժամը 5:40-ի սահմաններում, Կարենի ինքնազգացողությունը այն աստիճան է վատացել, որ ՔԿՀ պատասխանատուները շտապօգնություն են կանչել, սակայն չեն կարողացել Կարենի կյանքը փրկել:

ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը Armlur.am-ին հայտնեց, որ 15 տարվա ազատազրկման դատապարտված Կարեն Ֆիթլջյանի մահվան փաստով նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Գոռ Ղլեչյանի փոխանցմամբ՝ դատապարտյալը նախկինում առողջական գանգատներ չի ներկայացրել, իսկ դեպքի օրը իրեն վատ է զգացել և առավոտյան ժամը 05.45-ին շտապօգնություն է կանչվել, որն արագ արձագանքել է, սակայն հասնելով ՔԿՀ շտապ օգնության բժիշկն արձանագրել է կենսաբանական մահ:




Լրահոս