Երևանն ու Բաքուն կանգնած են պատերազմի շեմին. Независимая газета

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Նյու Յորքում գտնվող ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը շարունակել է արևմտյան դիվանագիտական հանդիպումները, որոնք նվիրված են Ղարաբաղյան խնդրին: Երկուշաբթի օրը նրա հետ բանակցությունների ժամանակ հակամարտության սրման վերաբերյալ իր մտահոգությունն էր հայտնել ԱՄՆ փոխպետքարտուղար Վիկտորիա Նուլանդը ու ԵԱՀԿ գործող նախագահ Իվիցա Դաչիչը:  Բուն հակամարտության գոտում, ինչպես նաև հայ-ադրբեջանական սահմանամերձ գոտիներում շարունակվել է հրետանային հարվածները: Կան զոհեր ու վիրավորներ»,- գրում է «Независимая газета»-ն իր «Բաքուն ու Երևանը կրկին կանգնած են պատերազմի շեմին» վերնագրով հոդվածում:

Հոդվածում ասվում է, որ մեկնաբանելով հակամարտության գոտում լարվածության հերթական փուլը, ադրբեջանական իշխանամետ ուժերը այն անվանում են «բանակցային գործընթացում հայկական կողմի անզիջում լինելու արդյունք ու հիշեցնում են Իլհամ Ալիևի զգուշացումների մասին, որ Ադրբեջանի համբերությունն անսահման չէ և որ պատրաստ են ռազմական ճանապարհով վերականգնել երկրի տարածքային ամբողջականությունը»:

«Իսկ նրանց հայ գործընկերները համոզված են, որ Բաքվի նման քաղաքականությունը միայն կկոշտացնի Երևանի ու Ստեփանակերտի դիրքորոշումը»,- ասվում է հոդվածում: «Մասնավորապես` Կովկասի համալսարանի ռազմական փորձագետ Սերգեյ Մինասյանը հայտարարել է լրագրողներին, որ եթե նախկինում «ոչ մի թիզ հող» թեզն առաջադրվել է Հայաստանի արմատական շրջանակների կողմից, ապա հակամարտության գոտում էսկալացիայի հետ այն սկսել է հնչել պետության առաջին դեմքերի շուրթերից:

«Ադրբեջանի քաղաքականությունը չի կարող հանգեցնել փոխզիջոմների հիմքում հակամարտության լուծմանը: Հայաստանում գնալով ավելի հաճախ են պահանջում կանխարգելիչ գործողություններ կատարել»,- ասել է Մինասյանը:




Լրահոս