Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը անընդունելի է անվանել նախկին ԽՍՀՄ անդամ երկրներում վիճելի հարցերը գունավոր հեղափոխությունների միջոցով լուծելը:
Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին ՌԴ նախագահը հայտարարել է ամերիկյան CBS և PBS հեռուստաալիքներին տված հարցազրույցում:
«Ես մեզ համար բացարձակ անընդունելի եմ համարում նախկին Խորհրդային Միության անդամ երկրներում վիճելի կամ ներքաղաքական հարցերը այսպես կոչված «գունավոր» հեղափոխությունների, հեղաշրջումների ու ոչ սահմանդարական մեթոդներով գործող իշխանությունների տապալման միջոցով լուծելը: Դա բացարձակ անընդունելի է»,- նշել է ՌԴ նախագահը:
Ընդ որում Պուտինն առանձնակի շեշտել է, որ Սիրիայում ՌԴ գործողություններն ուղղված չեն նրան, որպեսզի շեղվի համաշխարհային հանրության ուշադրությունը Ուկրաինայից: