Ֆուտբոլ սիրողների համար ամենաբարդը խաղադաշտ դուրս չգալն է. Լիոնել Մեսսի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Բարսելոնա»-ի  հարձակվող Լիոնել Մեսսին երկրպագուներին շնորհակալություն է հայտնել աջակցության համար: Նա «Լաս Պալմաս»-ի դեմ սեպտեմբերի 26-ին կայացած խաղում ստացած ծնկի վնասվածքի պատճառով խաղադաշտից բացակայելու է 7-8 շաբաթ:

«Շնորհակալություն աջակցության համար: Ֆուտբոլ սիրողների համար ամենաբարդը խաղադաշտ դուրս չգալն է: Ես լիովին կվերականգնվեմ վնասվածքից եւ կվերադառնամ: Գրկում եմ բոլորիդ»,- ֆեյսբուքյան էջում գրել է Մեսին:




Լրահոս