
Սեպտեմբերի 28-ին, ժամը 20.30-ի սահմաններում, Երևան-Արմավիր ճանապարհի 25-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես» և «Մոսկվիչ» մակնիշի ավտոմեքենաներ:
«Մոսկվիչ»-ի վարորդը, «Մերսեդես»-ի վարորդը և ուղևորը՝ 1974 թ. ծնված Էդիկ Սաժումյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ Է. Սաժումյանը, գիտակցության չգալով, մահացել է:
Կատարվում է քննություն: