Փոլ Ուոքերի դուստրը դատի է տվել Porsche ընկերությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ավտովթարի զոհ դարձած «Ֆորսաժ» ֆիլմի գլխավոր հերոս դերասան Փոլ Ուոքերի դուստրը դատի է տվել Porsche ընկերությանը, հայտնում է The Guardian-ը:

Միդոու Ռեյն Ուոքերը հաստատել է, որ ավտովթարը տեղի է ունեցել Porsche Carrera GT 2005 մոդելի թերությունների պատճառով, և որ իր հորը կարելի էր փրկել:

«Անվտանգության գոտին մշակված է եղել այնպես, որ Ուոքերի մարմինը ետ է շպրտել՝ կոտրելով նրա կողերը: Նա այդ դիրքով մնացել է այնքան ժամանակ, մինչև մեկ րոպեից ավտոմեքենան այրվել է»,-պարզաբանել է դերասանի դստեր շահերը ներկայացնող փաստաբանը: Փաստաբանը նշել է, որ նման թերություների բացակայության դեպքում դերասանին կարելի էր փրկել:

Նշվում է, որ Porsche ընկերության ղեկավարությունը դեռևս չի մեկնաբանել իրավիճակը, սակայն այս տարվա ապրիլին հայտարարել էր, որ ավտովթարի միակ մեղավորը դերասանի կողքին գտնվող վարորդն էր:




Լրահոս