
Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը արգելել է բաց հարսանյաց զգեստներ հագնել, փոխանցում է ТАСС-ը:
«Վերջին շրջանում հարսնացուների մոտ նորաձև է դարձնել եվրոպական ոճով հագնվել: Սա սխալ է և ոչ մի ընդհանրություն չունի չեչենական մշակույթի հետ: Անհրաժեշտ է անել ամենը, որպեսզի պահպանվեն ազգային ավանդույթներն ու սովորույթները»,-ասել է Քադիրովը:
Ավելի վաղ Չեչնիայի ղեկավարը քննադատել էր եվրոպացիների բարոյական արժեքներն ու մշակույթը և կոչ արել ՌԴ քաղաքացիներին չկրկնօրինակել Արևմուտքին: