ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը հայտարարել է, որ հանդիպել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավորվի հետ ու քննարկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր:
Այս մասին Թվիթթերի իր միկրոբլոգում գրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
«Հանդիպել եմ Ռուսաստանի արտգործնախարար Լավրովի հետ` կոորդինացնելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հաջորդ քայլերը: Բոլոր համանախագահ երկրները նվիրված են Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման ու բանակցային գործընթացին»,- գրել է Ուորլիքը:
Met with #Russia FM #Lavrov to coordinate next steps mediating the #nagornokarabakh conflict. All… https://t.co/peqpYgyjdh
— James Warlick (@AmbJamesWarlick) September 28, 2015