
Whoscored.com-ը ներկայացրել է Դորտմունդի «Բորուսիա»-ի և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունն ու գնահատականը «Դարմշտադտ»-ի դեմ Գերմանիայի առաջնության 7-րդ տուրի կայացած խաղում:
Մխիթարյանը երեք հարված է կատարել դարպասի ուղղությամբ, մեկ հարված՝ դարպասին: Նա կատարել է 45 փոխանցում՝ 80 տոկոս ճշգրտությամբ: Մխիթարյանը երեք անգամ է խախտել կանոնները, երկու անգամ հայտնվել է խաղից դուրս վիճակում, իսկ նրա հետ պայքարում կանոնները խախտել են երեք անգամ:
Մխիթարյանը ստացել է 6.54 գնահատականը, իսկ «Բորուսիա»-ի կազմում լավագույնը Պյեր-Էմերիկ Օբամեյանգն է (7.88), ով դարձել է դուբլի հեղինակ: