Միջազգային հանրության և ՀԱՊԿ-ի կողմից համարժեք պատասխան չկա. Խաչատուր Քոքոբելյան (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ակնհայտորեն սահմանին տիրող իրավիճակը հուզում է բոլորին: Այսօր ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի հանձնաժողովի փակ քննարկումից հետո այս մասին նշեց հանձնաժողովի անդամ, պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը:

Նա նշեց, որ քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել տիրող իրավիճակին և հետագա քայլերին: Լրագրողի հարցին` հայկական կողմի պատասխանը համարժեք համարո՞ւմ եք, Քոքոբելյանը ասաց. «Դա շատ նուրբ հարց է, որոշ առումով համարժեք համարում եմ: Այս պարագայում թե’ միջազգային հանրության, թե’ շահագրգիռ պատկան մարմինների, թե’ ՀԱՊԿ-ի կողմից համարժեք պատասխան չկա»:

Մանրամասները` ArmLur.am -ի տեսանյութում




Լրահոս