Ուորլիքը` Սերժ Սարգսյանի` Արցախը ՀՀ անբաժան մաս լինելու հայտարարության մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքն անդրադարձել է Սերժ Սարգսյանի՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի 6-րդ նիստի ժամանակ  Ադրբեջանի կողմից հրադադարի կոպիտ խախտման դեպքերի վերաբերյալ հայտարարությանը, որում Սերժ Սարգսյանը մասնավորապես հայտարարել էր, որ «երբ մենք ասում ենք, որ պատերազմից վախենում ենք, բայց կռվելուց չենք վախենում, դատարկ խոսքեր չեն: Հայաստանը, իսկ երբ ես ասում եմ Հայաստանը՝ Լեռնային Ղարաբաղը նրա անբաժան մասն է, երկրագնդի ամենառազմականացված տարածքներից են: Գիտեք, որ դեռ մեր պապերն են ասել՝ կռվի մեջ փլավ չեն բաժանում»:

«Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հարցը շարունակում է մնալ ԵԱՀԿ Միսնկի խմբի միջազգային միջնորդության թեմա և այն պետք է դիտարկվի որպես համապարփակ լուծման բաղկացուցիչ մաս»,- հայտարարել է Ուորլիքը:

«Մենք հավատարիմ ենք հակամարտության կարգավորման գործընթացում կողմերի համար բոլոր կարևոր սկզբունքներին»,- հայտարարել է նա:




Լրահոս