Եմենի հարավ-արևմուտքում 131 մարդ դարձել է երկու ավիահարվածների զոհ, որոնք հասցվել են Սաուդյան Արաբիայի կողմից ղեկավարվող կոալիցիայի ռազմաօդային ուժերը:
Բոլոր զոհերը Վահիջա գյուղում տեղի ունեցող հարսանեկան արարողության հյուրեր են եղել: Զոհերի շարքում կան բազմաթիվ կանայք ու երեխաներ: Եվս տասնյակ մարդիկ վիրավորվել են, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Եմենի կառավարության ներկայացուցիչը, ում կողմից մարտնչում է արաբական կոալիցիան, հայտարարել է, որ այդ հարվածները «սխալմամբ» են հասցվել, իսկ իրականում դրանց թիրախը պետք է դառնային ապստամբ հուսիտների դիրքերը: