
Դերասանուհի, երգչուհի Ջենիֆեր Լոպեսը պաշտոն է զբաղեցրել ՄԱԿ-ում, ասվում է United Nations Foundation պաշտոնական կայքում տարածած հաղորդագրության մեջ: Դերասանուհին կդառնա կանանց և աղջիկների իրավունքների պաշտպանը:
Լոպեսն արդեն իսկ հասցրել է նշել իր նշանակումը Նյու Յորքի Four Seasons հյուրանոցի ռեստորանում: Ընդունելությանը նա ներկայացել է իր ընկերոջ՝ Կասպեր Սմարթի հետ:
«Երբ ես երեխա ունեցա, սկսեցի ավելի շատ հասկանալ և սեփական մաշկի վրա զգալ կանանց իրավունքների ոտնահարումը: Սա իսկապես միֆ չէ, այն մինչ օրս առկա է ժամանակակից հանրության կյանքում»,-իր փորձով կիսվել է դերասանուհին: