
Չինաստանում ալարկոտության ու դանդաղկոտության համար պատժվել է շուրջ 250 չինովնիկ: Այս մասին հայտնում է Reuters-ը` հղում կատարելով «Սինհուա» գործակալությանը:
Նման պատժի պատճառ են դարձել զարգացման ծրագրերի հավանության արժանացման ու դրանց համար գումարների հատկացման ձգձգումների բազմաթիվ դեպքերը: Շատ շրջանային չինովնիկներ, վախենալով ՉԺՀ առաջնորդ Սի Ցզինպինի կողմից իրականացվող կաշառակերության դեմ պայքարից, շուրջ 6 ամիս պարզապես չէին վճռում հաստատել խոշոր նախագծեր, որպեսզի կաշառակերության մեջ չմեղադրվեն:
Հետազոտության արդյունքներով` ընդհանուր առմամբ երկրի 24 նահանգներում ու քաղաքներում իշխանության 249 ներկայացուցիչներ կա՞մ աշխատանքից ազատվել են, կա՞մ նախազգուշացում ստացել: Հաշվեհամարներին կուտակված 296 միլիարդ յուանի չափով գումարները հապճեպ կերպով ներդրվել են զարգացման ու սոցիալական ծրագրերի մեջ: