
Հակառակորդի կրակոցից Տավուշի մարզի Պառավաքար գյուղում խաղաղ բնակիչ է վիրավորվել: Այս մասին Armlur.am-ի հետ զրույցում նշեց Պառավաքարի գյուղապետ Ռոլանդ Մարգարյանը:
Նա նշեց, որ վիրավորը տղամարդ է, ով դեպքից հետո տեղափոխվել է հիվանդանոց, սակայն վիճակը կայուն է:
Հավելենք, որ վերջին օրերին հայ-ադրբեջանական և ղարաբաղա-ադրբեջանական սահմանին լարվածությունը գնալով մեծանում է: Ադրբեջանի` Տավուշի ուղղությամբ կրակոցների հետևանքով վերջին օրերին 3 խաղաղ բնակիչ էր զոհվել և չորսը` վիրավորվել: