Սերժ Սարգսյանի եւ նրա հետ նախագահականում ֆոտոսեսիաներին մասնակցած քաղաքական ուժերի ներկայացուցիչների զրույցների մանրամասներն այդպես էլ չհրապարակվեցին: Նրանք նաեւ չտվեցին իրենց համաձայնությունը՝ այո-ն, սահմանադրական փոփոխություններին: Եւ այս մոտեցումն ինքնին հասկանալի է:
Ի վերջո, նախագահական գնացած կուսակցությունները չեն կարող պատմել, թե ինչպես են իրենց ապագայի վերաբերյալ Սերժ Սարգսյանից երաշխիքներ կորզել, կամ ինչ խոստումներ է նա իրենց տվել: Հրապարակային «գաղտնազերծումներն» իրենց բնույթով Սերժ Սարգսյանի կողմից կարող են ընկալվել որպես դիմացինի կողմից «անպարկեշտ» վարքի դրսեւորում՝ այդտեղից բխող բոլոր հետեւանքներով: Ուստի ֆոտոսեսիայի մասնակիցները նախընտրում են Սերժ Սարգսյանի հետ իրենց զրույցների բովանդակությունը ներկայացնել «մասնավոր զրույցի» ֆորմատով: Մասնավորապես, «լուսանկարվածները» «Ժողովուրդ»-ի հետ ամենատարբեր զրույցներում պնդում են, որ Սերժ Սարգսյանն իրենց հավաստիացրել է, որ սահմանադրական փոփոխություններն անցկացնելուց եւ կառավարման համակարգը փոխելուց հետո ինքը չի պատրաստվում ոչ մի պաշտոն զբաղեցնել:
Մանրամասները ArmԼur.am-ի տեսանյութում