Տաշկենտում ԱՄՆ դեսպանության տարածքում պայթյուն է գրանցվել: Միջադեպի արդյունքում ոչ ոք չի տուժել, հայտնել են ՌԴ-ում ԱՄՆ դեսպանությունից, փոխանցում է «Ռոսբալտ»-ը:
Ինչպես պարզաբանվում է հաղորդագրության մեջ, պայթյունից առաջ անհայտ անձինք հյուպատոսության տարածք են նետել հրկիզվող նյութով երկու ինքնաշեն սարքեր: Պայթել է դրանցից մեկը:
Տեղի իշխանությունները հետաքննում են միջադեպը: Ներկայում դեսպանությունը վերսկսել է իր աշխատանքը` ուժեղացնելով անվտանգության միջոցառումները: