Միլանի «Ինտեր»-ի հարձակվող Ստեֆան Յովետիչը վնասվածքի պատճառով շարքից դուրս է մնացել:
Չերնոգորացի հարձակվողը ձախ ենթածնկային հոդի վնասվածքի պատճառով բաց կթողնի 10 օր։ Նա բաց կթողնի Ա Սերիայի 7-րդ տուրում կայանալիք «Սամպդորիա»-ի հետ հանդիպումը։
25-ամյա հարձակվողն «Ինտեր»-ի կազմում ընթացիկ մրցաշրջանում 5 խաղ է անցկացրել ու խփել 3 գոլ։