
Մոսկվայի «Սպարտակ»-ն այսօր հերթական մարզումն է անցկացրել, որին վնասվածքից հետո առաջին անգամ մասնակցել է նաև Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը:
Ընդհանուր խմբից հետո նրանից զատ մարզվել են նաև Ռոմուլոն, Գրանատը և Պրոմեսը: Ինչպես հայտնում է մոսկովյան ակումբի պաշտոնական կայքը, ընդհանուր խմբին միացած ֆուտբոլիստները չեն մասնակցել միայն վերջին վարժությանը: