Կատալոնական «Բարսելոնա»-ի կիսապաշտպան Խավիեր Մասկերանոյին մեղադրանքներ է ներկայացվել՝ Իսպանիայի հարկային մարմիններից ավելի քան 1,5 մլն եվրո թաքցնելու համար:
Reuters-ը հայտնում է, որ հետաքննության արդյունքում պարզվել է, որ 2011 և 2012 թվականներին Մասկերանոն փորձել է հարկային մարմիններից թաքցնել իր իրավունքների վաճառքից ստացված եկամուտները:
Սեպտեմբերին Մասկերանոն վճարել է պահանջվող գումարն ու 200 հազար եվրո տուգանքը: Այն պետք է մեղմացնի վճիռը, եթե 31-ամյա ֆուտբոլիստը մեղավոր ճանաչվի: