Ինչ են մտածում երևանցիները այս լարված իրավիճակում քաղաքի տոնը անցկացնելու մասին. հարցում (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Էրեբունի-Երևան տոնակատարությունն այս տարի՝ չնայած սահմանային լարվածությանը, չի հետաձգվի: Քաղաքապետարանի այս որոշումը բուռն քննադատությունների տեղիք է տվել: Հանրության մի մասը կարծում է, որ ավելի ճիշտ կլինի միջոցառմանը հատկացված գումարները տրամադրվեն սահմանամերձ գյուղերում հակառակորդի կրակոցներից տուժած բնակիչներին, մյուս մասն էլ՝ վստահ է, որ մեկ-երկու կրակոցը չի կարող կաշկանդել հայերին. միջոցառումը պետք է կայանա:

Թեմայի շուրջ Armlur.am-ը` հարցախույզ արեց Երևանի փողոցներով: Պարզվում է մեր համաքաղաքացիների կարծիքները ևս տարբերվում են: Կան և՛ կողմ, և դեմ արտահայտվողներ:

Մանրամասները՝ Armlur.am-ի տեսանյութում:

Լիաննա Խաչատրյան, Հովսեփ Հովսեփյան, Նարեկ Սարգսյան




Լրահոս