Իմ մտքի ծայրով այնքա՜ն բան է անցնում. Արմեն Մարտիրոսյան. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Առաջիկայում սպասվող սահմանադրական փոփոխությունները դեռ շատ «տներ կքանդեն»: Վերջերս «Ժառանգություն» կուսակցությունը հրաժեշտ տվեց Ռուբիկ Հակոբյանին, եւ չնայած Ռուբիկ Հակոբյանը «ապահարզանի» մեղքը բարդեց իր եւ «Ժառանգության» ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի «մոտեցումների» տարբերությունների վրա, այնուամենայնիվ, «խոհանոցում» հղում են անում Ռուբիկ Հակոբյանի եւ Արմեն Մարտիրոսյանի նախագահական այցելության վրա: Դե, քանի որ երկուսով էին այցելել, հիմա էլ խոսակցություններ են պտտվում, թե «Ժառանգությանը» շուտով հրաժեշտ կտա նաեւ կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը։ Մենք կապվեցինք նրա հետ՝ ճշտելու այս խոսակցությունները։ «Հերքում եմ»:

Պարոն Մարտիրոսյան, Ձեր մտքի ծայրով է՞լ չի անցել դուրս գալ կուսակցությունից։ «Ուրեմն՝ մտքի ծայրով ինչ որ անցնում է, դա եթե կյանքի կոչվի, կարող է շատ հետաքրքիր լինի կյանքը, բայց նաեւ շատ վտանգավոր: Մտքի ծայրով անցնելն ի՞նչ կապ ունի: Իմ մտքի ծայրով այնքա՜ն բան է անցնում, հո կյանքի չե՞ն կոչվում»: Մենք հետաքրքրվեցինք նաեւ, թե Արմեն Մարտիրոսյանը մասնակցելո՞ւ է հոկտեմբերի 2-ին տեղի ունենալիք «ոչ»-ի  հանրահավաքին։ «Անձամբ ես դեռ չգիտեմ: Որպես քաղաքացի, կարող է գնամ մասնակցեմ: Կարող է կուսակցությունը որոշում ընդունի՝ կմասնակցեմ որպես կուսակցական, կերեւա»: Հիշեցնենք, որ «Ժառանգություն» կուսակցությունը վաղուց է հայտարարել, որ միանում է սահմանադրական բարեփոխումների դեմ կազմավորված «ոչ»-ի ճակատին, մասնակցել է նաեւ Գյումրիում նախորդ շաբաթվա հանրահավաքին»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս