«Իրավունք» թերթը գրում է. «Երեկ հանրապետությունում ինքնասպանության հերթական դեպքն է գրանցվել: Այս անգամ` Տավուշի մարզի Ջուջեւան գյուղում: 70-ամյա Գոհար Իսրայելյանին որդին հայտնաբերել է տան հետնամասում գտնվող ցախանոցի փայտե սյունից պարանով կախված վիճակում: Թե ինչն էր կնոջ ինքնաս- պանության պատճառը` մեզ հետ զրույցում պատմեց նրա որդին. «Ինքը հիվանդ էր: Հոգեկան խանգարումներ չուներ, բայց հաճախ էր տեղի-անտեղի բղավում, որեւէ պատճառ գտնում վեճի համար:
Դեպքի օրն էլ առավոտյան պետք է գնայի Նոյեմբերյան, տանից դուրս գալիս կանչեց, թե. «Կամո, այ կտենաս, ես ինձ խեղդելու եմ, չեմ ուզում ապրեմ, ուզում եմ խեղդվեմ, հորիցդ հետո ինձ էլ պահողն ով ա»: Ես առանձնապես ուշադրություն չդարձրի մորս ասածներին, որովհետեւ նա հաճախ էր նմանատիպ բաներ ասում: Գնացի իմ գործերով ու երբ տուն վերադարձա, տանը մարդ չկար, գոռացի. «Մամ, մամ…», ու մեկ էլ տան հետեւում տեսա մորս՝ կախված, կապտած վիճակում»»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: