
Չեմպիոնների լիգայի խմբային փուլում Լևերկուզենի «Բայեր»-ի դեմ խաղում վնասվածք է ստացել կատալոնական «Բարսելոնա»-ի ավագ Անդրես Ինյեստան:
Հիշեցնենք, որ երեկ կայացած խաղում 31-ամյա ֆուտբոլիստը վնասվածքից հետո փոխարինվեց 60-րդ րոպեին: Կատալոնական ակումբի պաշտոնական կայքը հայտնում է, որ Ինյեստան վնասել է աջ ոտքի ազդրի ետին մկանը:
«El Larguero»-ն հերթին հայտնում է, որ վնասվածքի պատճառով ֆուտբոլիստը խաղալու հնարավորություն չի ունենա 4-ից 6 շաբաթ: