Փետրվարի 22-ին «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցությունը միացավ «Ժառանգության» նախագահ, ՀՀ նախագահի ընտրություններում երկրորդ տեղը գրաված Րաֆֆի Հովհաննիսյանին: Ազատության հրապարակում ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը հայտարարեց, թե իրենք որոշում ունեն՝ լինել ժողովրդի կողքին: «Ժողովուրդ» օրաթերթն այս առիթով զրուցեց Արագածոտնի մարզի Ուշի համայնքի դաշնակցական ղեկավար Հոմբերտ Աթոյանի հետ՝ պարզելու՝ միացել է նա իր թիմակիցներին, թե ոչ: «Ո՞ւր գնամ: Գնամ ի՞նչ անեմ: Ի՞նչ եք ուզում, էդ մարդը կրել, պրծել է: Էդ մի օրը Արմեն Ռուստամյանը հելավ գնաց այնտեղ ու ժողովրդին ընտրությանը մասնակցելու համար շնորհավորեց: Դե էն ժամանակ Լեւոնն էր, չէր գնում կողքը կանգներ, այս անգամ ժողովուրդը շատ էր հավաքվել, գնացել մի երկու խոսք են ասել երեւի»,-պարզաբանեց ՀՅԴ-ական գյուղապետը: Այսպիսով՝ անգամ ՀՅԴ շարքերում չեն վստահում ղեկավարների քայլերին:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ