ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ նախագահի նախկին թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանը, ում անունը տրվում էր որպես նախագահի մեկ այլ թեկնածու Պարույր Հայրիկյանի նկատմամբ մահափորձի կազմակերպիչ, դեռեւս չի հարցաքննվել ԱԱԾ-ում հարուցված քրեական գործի շրջանակներում: Ինչո՞ւ Ձեզ չեն կանչում հարցաքննության: «Դա դարձել է հայոց հա՞րցը,-«Ժողովուրդ»-ի հարցին ի պատասխան՝ վրդովվեց թեկնածուն ու հավելեց,-եթե կանչած լինեին, հաղորդագրություն կտարածեին: Իհարկե չեն կանչել: Ինչի՞ համար կանչեն»: Ի դեպ, նախընտրական քարոզարշավի ժամանակ Սեդրակյանը հայտարարել էր, թե իշխանությունները ցանկանում են ընտրություններից հետո՝ փետրվարի 22-23-ին, երբ ՀՀ-ից հեռացած կլինեն նաեւ միջազգային դիտորդները, իրեն ձերբակալել: Երեկ Սեդրակյանից հետաքրքրվեցինք՝ արդյոք կարելի է ասել, որ իշխանությունների սցենարը տապալվել է: «Ոչ մի բան չի կարելի արձանագրել. այս պահի դրությամբ ամեն ինչ նորմալ է»,-ասաց նա:




Լրահոս