Խաչատրյանների ընտանիքն ինձ համար բոլոր ընտանիքների պես է. Գլխավոր դատախազը` Սյունիքի մարզպետի հետ հարաբերությունների մասին (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գլխավոր դատախազությունը նախաքննության մարմնից միջնորդություն է ստացել Սուրիկ Խաչատրյանի որդու խափանման միջոցի փոփոխության հետ կապված` պայմանավորված նրանով, որ առերեսման ժամանակ նոր հանգամանքներ են ի հայտ եկել: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը:

«Գործը հսկող դատախազը կուսումնասիրի և իր վերաբերմունքը կցուցաբերի այդ հարցի նկատմամբ», – նշեց նա:

Անդրադառնալով այն դիտարկմանը, որ Կոստանյանը սերտ հարաբերություններ ունի Սուրիկ Խաչատրյանի հետ, նա նշեց. «Որևէ սուբյեկտ կամ օբյեկտ չի կարող նման հայտարարությունը հիմնավորել: Ես չունեմ կանխակալ վերաբերմունք որևէ անձի խափանման միջոցի վերաբերյալ: Ես չունեմ հարաբերություն և Խաչատրյանների ընտանիքն ինձ համար բոլոր ընտանիքների նման ընտանիք է»:

Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում

Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս