Արդեն վաղուց որևէ մեկը չի էլ փորձում ինձ որևէ բան նվիրի՝ անգամ ծննդյան օրվա կապակցությամբ. Գևորգ Կոստանյան (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գևորգ Կոստանյանը ո՛չ որպես գլխավոր դատախազ, ո՛չ էլ որպես զինվորական դատախազ որևէ նվեր ոչ մեկից չի ստացել:

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման հայտարարությամբ հանդես եկավ հենց ինքը՝ Գևորգ Կոստանյանը՝ պատասխանելով եկամուտների հայտարարագրում իր և կնոջ անունով գրանցված եկամուտների, մասնավորապես՝ նվիրատվությունների մասին հարցին:

«Ես ձեզ վստահեցնում եմ, որ չեմ էլ ստանալու: Ինձ արդեն վաղուց որևէ մեկը չի էլ փորձում որևէ բան նվիրի՝ անգամ ծննդյան օրվա կապակցությամբ»:

Գ.Կոստանյանն ընդգծեց, որ հայտարարագիրը կազմվել է 2011թ. և վերաբերում է նախորդ ժամանակահատվածին, այսինքն՝  2010թ.-ին, և նվիրատվություններն ինքը ստացել է բացառապես իր մերձավոր ազգականներից:

Ավելի մանրամասն՝ Armlur.am-ի տեսանյութում:

Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս