
Ամերիկացի դերասան Ջիմ Քերրի ընկերուհին մահացու չափաբաժնով դեղահաբեր է ընդունել դերասանի հետ բաժանվելուց 5 օր անց:
28-ամյա Կատրիոն Ուայթի դին հայտնաբերվել է նախօրեին նրա տանը, գրում է TMZ-ին:
Նախնական տվյալներով` աղջկա մահը վրա է հասել դեղերի թունավորումից, որոնք հայտնաբերվել են նրա դիի կողքին: Ոստիկանությունը նաև նրա մարմնի կողքին հետմահու գրություն է հայտնաբերել: Դրանում ասվում է Քերրիի հետ բաժանվելու մասին: Գրության հիման վրա իրավապահ մարմինները ենթադրել են, որ ինքնասպանության պատճառը եղել է դերասանի հետ բաժանվելը: