Սեպտեմբերի 30-ին ՀԱՊԿ «Անխախտելի եղբայրություն 2015» զորավարժությունների բացման ընթացքում լրագրողների հետ զրույցում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը նշել է, որ Հայաստանի Զինված ուժերն ու ազգային անվտանգության համակարգն ի զորու են համարժեք պատասխան տալ Լեռնային Ղարաբաղի տարածքում իրականացվող սադրանքներին։
Պատասխանելով այն հարցին արդյոք չի՞ բացակայում ՀԱՊԿ համապատասխան արձագանքը՝ Սեմերկովը նշեց. «Հավաքական ուժերը գործի դնելու հետ կապված յուրաքանչյուր գործողության համար պետք է Հավաքական անվտանգության խորհրդի որոշումը»։
Սեմերիկովի կարծիքով արձագանքի բացակայությունը կարող է կապված լինել այն հանգամանքի հետ, որ դեռ այդքան էլ երկար ժամանակ չի անցել:
Նրա խոսքով` հիմա որոշում կայացնելը ոչ իրատեսկան է: Դրա համար քաղաքական որոշում է հարկավոր, որը կայացնում են կանոնադրական մարմինները: