Անանուն բարձրաստիճան ամերիկացի պաշտոնյան FOX NEWS-ին հայտնել է այն մասին, որ Ռուսաստանը դիմել է ԱՄՆ-ին` պահանջելով դուրս բերել Սիրիայի օդային տարածքից ամերիկյան ռազմական ինքնաթիռները, հայտնել է հեռուստաալիքը Twitter-ի իր էջում:
«ՌԻԱ Նովոստին» գրում է, որ սույն տեղեկության պաշտոնական հաստատում դեռևս չի հաջողվել ստանալ ո՛չ ռուսական, ո՛չ ամերիկյան կողմից:
BREAKING: Senior US official tells @JenGriffinFNC Russian officials demand US warplanes exit Syria immediately
— Fox News (@FoxNews) September 30, 2015
Fox News-ը նաև հայտնում է, որ լարվածությունը գնալով սրվելու է, քանի որ ԱՄՆ-ն հրաժարվել է Սիրիայից իր ռազմական ինքնաթիռները դուրս բերել: