Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Աբխազիայի նախագահ Ռաուլ Խաջիմբային

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Աբխազիայի նախագահ Ռաուլ Խաջիմբային: Ուղերձում ասվում է.

«Արցախի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ և Աբխազիայի Հանրապետության ողջ ժողովրդին` Ազատագրման և Հայրենական պատերազմում տարած հաղթանակի օրվա կապակցությամբ: Իր հնագույն պատմության ընթացքում եղբայրական Աբխազիան անցել է շատ փորձությունների միջով, միշտ հաղթահարել է դրանք պատվով ու արժանապատվորեն: Աբխազիայի հաղթանակների գրավականը հանդիսանում են նրա ժողովուրդներին հատուկ հայրենասիրությունը, անսասան հավատը, համախմբվածությունը, ամեն պահի հայրենիքի պաշտպանության դիրքերում կանգնելու պատրաստակամությունը»։

«Աբխազիայի Հանրապետությունը դինամիկ զարգացող երկիր է, որը հաստատակամորեն նայում է դեպի ապագան և անշեղորեն ամրապնդում է իր անկախ պետականությունը: Խաղաղություն և բարգավաճում եղբայրական Աբխազիային», – Խաջիմբային գրել է Սահակյանը:




Լրահոս