Սաուդյան Արաբիայում բողոքի ցույցի մասնակցին գլխատման ու խաչ բարձրացման են դատապարտել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Համացանցի օգտատերերը ստորագրություններ են հավաքում` ի աջակցություն Սաուդյան Արաբիայի 21-ամյա բնակչի: Բանն այն է, որ այդ երկրի իշխանությունները ցանկանում են գլխատել  երիտասարդին, իսկ այնուհետև խաչել նրա դին ու համընդհանուր ցուցադրության դնել: Վերջինիս նման մահապատիժ է սպառնում բողոքի  ցույցերին մասնակցելու համար:

«Ալի Մուհամմեդ ալ-Նիմրը ձերբակալվել էր դեռևս 17 տարեկան հասակում` ընդդեմ կառավարության բողոքի ցույցերին մասնակցելու համար, ինչից հետո նրան խոշտանգումների են ենթարկել` խոստովանական ցուցմունք կորզելու ու դատապարտելու համար»,- պատմել են հայտագրի հեղինակները, որի տակ արդեն ավելի քան մեկ միլիոն մարդ է ստորագրել:

Նրանց խոսքով` սա թագավորությունում բացառություն չէ: Այս տարվա ընթացքում այստեղ արդեն մահապատժի է ենթարկվել 100 մարդ:




Լրահոս