Էրեբունի-Երևանի 2797 ամյակը կնշվի հոկտեմբերի 10-11-ին տոնական հետաքրքիր, գունեղ և մշակությանին ծրագրով, այդ մասին լրագրողների հետ հանդիպման ընթացքում հաղորդեց փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանը:
Նրա խոսքով ծրագիրը շուրջ եռամսյա աշխատանքի արդյունք է, որում անցյալ տարիների հետ համեմատ եղել են փոփոխություններ:
«Նախորդ տարվա պես մեր միջոցառումների ցանկը առատ է, բայց այս տարի կլինեն որոշ փոփոխություններ, քանի որ լրացել է Ցեղասպանության 100-րդ տարելիցը, ուստի կլինեն նաև տարելիցին նվիրված միջոցառումներ»,-ընդգծեց փոխքաղաքապետը:
Սուքիասյանի հաղորդմամբ` բյուջեից 130 մլն դրամ է հատկացվել, ինչպես նաև կան նվիրատվություններ, որոնք մոտ 30 մլն դրամ են կազմում:
Անդրադառնալով սահմանային լարվածության օրերին տոնական միջոցառումները չհետաձգելու հանգամանքի շուրջ հանրային քննադատություններին` ասաց. «Եթե բյուջեի մաս գոյություն ունի այս նպատակի համար պետք է այս նպատկին ծառայի»:
«Այն կարծիքը, որ անհրաժեշտ է չեղարկել միջոցառումների ցանկը, այո,պետք է, բայց Երևան քաղաքն ինչպես մյուս քաղաքները, վստահ եղեք, որ պետք է նշի, հպարտությամբ պետք է նշի, ներկայանալի պետք է նշի»,-հավելեց նա, կարծիք հայտնելով, որ չեղարկելու դեպքում այլ մարդկանց պետությանն ջրաղացն ենք լցնում:
«Մեր բանակն մարտունակ է: Մենք պատրաստ ենք մեր սահմանն ու զինվորներին պաշտպանելու:Պետք է հարգենք զինվորի հոգին և միջոցառումները կկայանան»,-ընդգծեց փոխքաղաքապետը: