Արդեն հայտնել էինք, որ «ԴԵԼՈՅԹ ԸՆԴ ՏՈՒՇ» միջազգային խորհրդատվական ընկերությունը էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումը հիմնավոր է համարել: Խորհրդատվական ընկերության կողմից ներկայացվել է պայմանագրի 1-ին փուլի հաշվետվությունը:
Armlur.am-ն այս հարցի շուրջ զրուցեց «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Մաքսիմ Սարգսյանի հետ՝ պարզելու նրանց դիրքորոշումն ու հետագա քայլերը:
Վերջինս նշեց՝ այս պահին չի կարող հայտնել իրենց անելիքների մասին`«Հայտարարությունը դեռ նոր է: Վերլուծելու, մասնագետների հետ քննարկելու կարիք ունենք»:
Մաքսիմի խոսքով` այս ամենի հետ կապված ընթացքում հանդես կգան հայտարարությամբ: