ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Մենք չենք կարող թույլ տալ եւ հանդուրժել, որպեսզի քրեատարր էլեմենտները խոչընդոտեն մարդկանց կողմից կազմակերպվող հավաքները, միտինգները»:

Տիգրան Սարգսյան «Առավոտ»

Լո՞ւրջ եք ասում: Բա լավ, այսքան ժամանակ ո՞նց եք թույլ տվել, հանդուրժել, դեռ մի հատ էլ աջակցել, սատարել, հովանավորել եւ որպես պատասխան` աջակցվել, սատարվել: Ահա թե ինչպիսի վարչապետ պետք է ունենա մեր երկիրը, իսկ մենք անշնորհակալի պես սպասում ենք այս հոյակապ անձնավորության պաշտոնանկությանը կամ հրաժարականին, գուշակում, թե ով է լինելու նրա փոխարեն: Չէ՛, նման հուզումնալից եւ մարդու հոգին բզկտող խոսքերից հետո, անշուշտ, մենք պետք է վերանայենք մեր վերաբերմունքը գործող վարչապետի նկատմամբ եւ անցկացնենք բողոքի հանրահավաք-երթ` պահանջելով, որ մեր վարչապետը չփոխվի:




Լրահոս