ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Քաղաքական իրավիճակի վերաբերյալ ասելիք ունեմ, սակայն հետաձգելն է ճիշտ: Ասողին լսող է պետք եւ արժանավոր լսող: Չմտածեք, թե ձեռքերս լվանալու եմ. ուզեմ էլ, չեմ կարող»:

Պարույր Հայրիկյան armlur.am

Էլ ի՞նչ ասելիք պետք է ունենա ուշացած քաղաքական գործիչը. որ ռուսական ԿԳԲ-ն ընկած է իր հետեւի՞ց: Դա արդեն բազմիցս ասել է, նույնիսկ ռուսական ԿԳԲ-ի ներկայացուցիչն էր արձագանքել, թե Հայրիկյանն իրենց համար նույնիսկ հետաքրքրություն չի ներկայացնում: Կարո՞ղ է կրկին պետք է ասի, որ իր դեմ կազմակերպված «մահափորձը» ոտնձգություն էր մեր պետականության դեմ` դրանով իսկ ակնարկելով, որ մեր երկրում պետականության դեմ ոտնձգություն կարող են անել նույնիսկ էպոսագետի տան «կաֆել» ու մետլաղ խփողնե՞րը: Այս ամենը մենք արդեն մի անգամ անցել ենք, այնպես որ, Հայրիկյանի գնացքն էլ հեռացել է:




Լրահոս