Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը վաղը կհաստատի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ 100 տոկոս բաժնետոմսերը` «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերությանը վաճառելու թույլտվությունը: Այս մասին տեղեկանում ենք ՀԾԿՀ-ի կայքից:
Որոշումն ուժի մեջ կմտնի ստորագրման պահից: Հավելենք, որ այսօր Vedomosti-ն գրել էր, որ «Ինտեր ՌԱՕ» ընկերությունը հայտնել է` «Տաշիր» խմբի կողմից «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության առք ու վաճառքի վերաբերյալ պայմանագրի ստորագրման մասին: