ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարն արվել է Գյումրիում

Երեկ Սերժ Սարգսյանը Գյումրիում ներկա է գտնվել Հայ Կաթողիկե Սրբոց Նահատակաց Աթոռանիստ եկեղեցու օծման արարողությանը եւ Սուրբ պատարագին, որը տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդի ներքո՝ տարելիցի հիշատակի ու ոգեկոչման շրջանակներում: Նշենք, որ արարողությանը ներկա են եղել ՀՀ պաշտոնատար անձինք, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների եւ միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, Հայ Կաթողիկե եկեղեցու Սինոդոսի անդամ եպիսկոպոսներ, ինչպես նաեւ՝ եկեղեցու կառուցման բարերարները եւ այլ հյուրեր:

 

 

 
ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ, թե ի՞նչ է իրենից ներկայացնում բնակելի տարածության օգտագործման իրավունքը: Եվ խնդրում եմ ասեք՝ ինչպե՞ս կարելի է ձեռք բերել կառուցվող բազմաբնակարանում (ստորաբաժանված շենքում) բնակարան կամ ոչ բնակելի տարածք:

Համլետ Միրզոյան (49 տարեկան, վարորդ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ բնակելի տարածության օգտագործման իրավունքը անձի՝ ուրիշի սեփականություն հանդիսացող բնակելի տարածությունում բնակվելու իրավունքն է: (Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 225-րդ հոդված):
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ կառուցվող բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքերում բնակարան կամ ոչ բնակելի տարածք ձեռք բերելիս սեփականության իրավունքով ձեռք է բերվում հողամասի համապատասխան բաժնային մասը: (Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 224-րդ հոդված):

ՀՀ Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 225-րդ հոդվածը կարգավորում է բնակելի տարածության օգտագործման իրավունքը, դրա ծագման հիմքերը, սուբյեկտները, դադարման կարգը: Նշված հոդվածի 1-ին մասը անձի բնակելի տարածության oգտագործման իրավունքը բնութագրում է որպես բնակելի տարածությունում բնակվելու իրավունք:

 

 

 

 
ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ, թե քաղաքացիական ծառայողի նկատմամբ ի՞նչ ժամկետներում կարող է կարգապահական տույժ կիրառվել:

Իրինա Մխոյան (41 տարեկան, հաշվապահ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ի. Մխոյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ կարգապահական տույժը նշանակվում է, եթե երեք ամuից ավելի չի անցել կարգապահական խախտման հայտնաբերման oրվանից՝ չհաշված հիվանդությունը կամ արձակուրդում գտնվելը: Կարգապահական տույժ նշանակվել չի կարող, եթե վեց ամuից ավելի է անցել կարգապահական խախտում կատարելու oրվանից: Ընդ որում՝ նշված երկու դրույթները գործում են միաժամանակ, այսինքն՝ կարգապահական խախտում կատարելու համար քաղաքացիական ծառայողի նկատմամբ կարող է կարգապահական տույժ կիրառվել միայն այն դեպքում, եթե տվյալ խախտումը կատարելու օրվանից չի անցել վեց ամսից ավելի եւ եթե տվյալ կարգապահական խախտումը հայտնաբերելու օրվանից չի անցել երեք ամսից ավելի՝ չհաշված հիվանդության կամ արձակուրդում գտնվելու պատճառով քաղաքացիական ծառայողի աշխատանքի չներկայանալու ժամկետը:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ մինչեւ կարգապահական տույժ նշանակելը պետք է բացատրություն պահանջվի կարգապահական խախտում թույլ տված քաղաքացիական ծառայողից: Ի դեպ, եթե քաղաքացիական ծառայողը կարգապահական տույժ նշանակելու օրվանից մեկ տարվա ընթացքում նոր կարգապահական տույժի չի ենթարկվել, ապա նա համարվում է կարգապահական տույժի չենթարկված: Հավելենք, որ կարգապահական տույժը կարող է հանվել մինչեւ մեկ տարին լրանալը, եթե քաղաքացիական ծառայողը թույլ չի տվել կարգապահական նոր խախտում եւ դրսեւորել է իրեն որպես բարեխիղճ ծառայող: Վերջում հարկ ենք համարում տեղեկացնել, որ քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը 65 տարին է:




Լրահոս