ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարը պաշտոնական լրահոսից

«Արամ Խաչատրյան» մեծ համերգասրահում Ստամբուլի հայ համայնքի մշակութային օրերով մեկնարկել է ՀՀ սփյուռքի նախարարության համահայկական մշակութային փառատոնը, որտեղ ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Ավելացնենք, որ հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակներում կազմակերպված փառատոնը կտեւի սեպտեմբերի 24-27-ը, որը կներառի Ստամբուլի հայ համայնքի մշակութային օրերը Հայաստանում եւ «Երգում ենք Կոմիտաս» փառատոնը:

 

 

 

 
ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ, թե ո՞ր դեպքերում է տեղի ունենում ձեռնարկությունների կամավոր լուծարում: Եվ կխնդրեի մի փոքր մանրամասնել, թե ի՞նչ կարգով է դա տեղի ունենում:

Հայկ Սիրադեղյան (48 տարեկան, տնօրեն)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ձեռնարկության կամավոր լուծարման մասին որոշումը ընդունվում է, եթե կազմակերպության տնտեսական գործունեության հետ կապված խնդիրներ են ծագում: Ձեռնարկությունների կամավոր լուծարումը սկսվում է հիմնադիրների կամ բաժնետերերի կողմից համապատասխան որոշում ընդունելուց հետո: Ձեռնարկությունների կամավոր լուծարումն իրականացվում է հետեւյալ կարգով.
1. Մասնակիցների ժողովը որոշում է ընդունում ընկերության լուծարման մասին:
2. Ձեռնարկության լուծարման համար անհրաժեշտ է լուծարային հանձնաժողով, որը նշանակվում է մասնակիցների ժողովի կողմից: Ժողովը որոշում է նաեւ ձեռնարկության լուծարման ժամկետը եւ կարգը:
3. Ժողովը տեղեկացնում է իր որոշումների մասին գրանցման լիազորված մարմին:
4.Ձեռնարկության ղեկավարման լիազորություններն անցնում են լուծարային հանձնաժողովին:
շարունակելի

«Ձեր իրավախորհրդատու» փաստաբանական ընկերություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Եթե ձեռնարկության գործունեության դադարեցումը չի ուղեկցվել ՀՀ օրենսդրությամբ կամ օրինական ուժի մեջ մտած դատական մարմնի որոշմամբ նախատեսված բոլոր գործողությունների կատարմամբ, ապա նրա գործունեության դադարեցումը չի կարող համարվել իրականացված:

 

 

 

 
ՀԱՐՑ. Խնդրում եմ տեղեկացնել՝ ընկերությունում հաստիքների կրճատման պատճառով գործատուն կարող է աշխատողին ազատել աշխատանքից: Եվ կցանկանայի իմանալ, թե քանի՞ օր առաջ պետք է աշխատողին տեղյակ պահեն աշխատանքից ազատվելու մասին:

Ռիմա Նազարբեկյան (37 տարեկան, գլխավոր մենեջեր)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ գործատուն իրավունք ունի աշխատողի հետ լուծելու անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը, ինչպես նաեւ որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը, նախքան դրա գործողության ժամկետի լրանալը, նաեւ «արտադրության ծավալների ե՛ւ տնտեսական, ե՛ւ տեխնոլոգիական, ե՛ւ աշխատանքի կազմակերպման պայմանների փոփոխման եւ արտադրական անհրաժեշտությամբ պայմանավորված՝ աշխատողների քանակի եւ հաստիքների կրճատման դեպքում»: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ վերոնշյալ հիմքով «աշխատանքային պայմանագիրը գործատուն կարող է լուծել, եթե իր մոտ առկա հնարավորությունների սահմաններում աշխատողին առաջարկել է նրա մասնագիտական պատրաստվածությանը, որակավորմանը, առողջական վիճակին համապատասխան այլ աշխատանք, իսկ աշխատողը հրաժարվել է առաջարկված աշխատանքից: Գործատուի մոտ համապատասխան հնարավորությունների բացակայության դեպքում պայմանագիրը լուծվում է առանց աշխատողին այլ աշխատանք առաջարկելու»:
Ավելացնենք, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 115-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վերոնշյալ հիմքով աշխատանքային պայմանագիրը լուծելու դեպքում գործատուն պարտավոր է աշխատողին գրավոր ծանուցել ոչ ուշ, քան երկու ամիս առաջ:

«Իրավունքի իրազեկում» ՀԿ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Աշխատողների թվի կամ հաստիքների կրճատման հետեւանքով աշխատանքային պայմանագրի լուծման դեպքում ազատվող աշխատողներին վճարվում է արձակման նպաստ՝ ամսական միջին վաստակի չափով, նաեւ պահպանվում է միջին աշխատավարձն աշխատանքի տեղավորման ժամանակամիջոցում, բայց ոչ ավելի, քան արձակման օրվանից հետո 2 ամսվա համար:




Լրահոս