Սեյրան Օհանյանն ընդունել է ՌԴ դեսպան Իվան Վոլինկինին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2015թ. սեպտեմբերի 30-ին կայացավ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հանդիպումը Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Իվան Վոլինկինի հետ` ՌԴ դեսպանության նորանշանակ ռազմական և ռազմաօդային կցորդի հավատարմագրման կապակցությամբ:

Շնորհավորելով ՀՀ-ում ՌԴ ռազմական կցորդ, գեներալ-մայոր Եվգենի Բուլավինցևին ստանձնած նոր պարտականությունների առիթով, ՀՀ պաշտպանության նախարարը նրան մաղթեց նորանոր հաջողություններ հայ-ռուսական ռազմավարական համագործակցության հետագա ամրապնդման գործում:

ՌԴ արտակարգ և լիազոր դեսպանի խնդրանքով ՀՀ պաշտպանության նախարարը հյուրերին տեղեկացրեց հայ-ադրբեջանական պետական սահմանին և ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման գծում ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Սեյրան Օհանյանը նշեց, որ վերջին օրերին ադրբեջանական կողմից իրադրության հետևողական սրման, մեծ տրամաչափի զինատեսակների, մասնավորապես հրետանու կիրառման, խաղաղ բնակավայրերի հրետակոծման պայմաններում ՀՀ զինված ուժերին և ԼՂՀ պաշտպանական բանակին այլ բան չի մնում, քան դիմելու ռազմական և ռազմաքաղաքական այնպիսի գործողությունների, որոնք հակառակորդին կստիպեն հրաժարվել ուժի կիրառման մտադրություններից, կթոթափեն անպատժելիության և սեփական գերազանցության պատրանքը և նրան կվերադարձնեն խաղաղ բանակցային սեղանի շուրջ:




Լրահոս